շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քերոբյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է գարեջրի ու շոկոլադի արտահանման հնարավորությունները

Քերոբյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է գարեջրի ու շոկոլադի արտահանման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ 

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Համագործակցության առավել նպատակահարմար ոլորտների թվում նշվել են, մասնավորապես, ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, անասնաբուծության, սննդի վերամշակման ոլորտները։ 

Կողմերը քննարկել են նաև գարեջրի, շոկոլադի և այլ արտադրատեսակների արտահանման հնարավորությունները։ 

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Բելգիայի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 156․5  մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է 32%-ով (2022 թվականի հունվար-օգոստոսին  կազմել է 118․5 մլն  ԱՄՆ դոլար):

  • Կիսվել: