կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Փետրվարին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացվել է 283 դիմում

Փետրվարին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացվել է 283 դիմում

Փետրվար ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացված 283 դիմումներից 230-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը (26), առողջապահությանը (11), ընտանիքի, կանանց երեխաների իրավունքների պաշտպանությանը( 8 ), կրթությանը, մշակույթին և սպորտին (4), սոցիալական (2), հողաշինությանը (2)։

Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։

Շիրակի մարզպետի 2023 թվականի փետրվարի 13-ի 34-Ա, փետրվարի 17-ի 41-Ա, փետրվարի 22-ի 44-Ա որոշումներով 156 քաղաքացի ստացել է դրամական աջակցություն:

  • Կիսվել: