չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պետք է պետական պարտքը հարաբերել ոչ թե ՀՆԱ-ին, այլ ՀՆԱ այն հատվածին, որն արտահանման ունակ է. Բագրատյան

Պետք է պետական պարտքը հարաբերել ոչ թե ՀՆԱ-ին, այլ ՀՆԱ այն հատվածին, որն արտահանման ունակ է. Բագրատյան

Այն, որ պետական պարտքը անցել է 11 մլրդ դոլարից, վատ ցուցանիշ է: Այս մասին, այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Իրենք ասում են պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն է իջել, բայց ՀՆԱ կառուցվածքն է վատացել: Պետք է պարտքը հարաբերել ոչ թե ՀՆԱ-ին, այլ ՀՆԱ այն հատվածին, որն արտահանման ունակ է»,-ասաց նա:

Անդրադառնալով թոշակների բարձրացման թեմային, նախկին վարչապետը հայտարարեց. «Սերժ Սարգսյանի ժամանակ թոշակը 5 տարում 29 հազարից հասել է 40 հազար դրամ, իսկ գներն աճել են 12 տոկոսով: Էս մարդու օրոք թոշակը 40 հազարից դարձել է 46 հազար դրամ, գներն աճել են 24 տոկոսով: Մեզ ասում են՝ թոշակառուները գոհ են: Եկեք երկրի անունը դնենք գժանոց, գնանք»:

  • Կիսվել: