շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պետք է ամեն ինչ անել, որ ազգային փոխադրող, ազգային ավիաընկերություններ լինեն, որովհետև նրանք մրցում են աշխարհի հզոր կազմակերպությունների հետ․ Խաչատուր Սուքիասյան

Պետք է ամեն ինչ անել, որ ազգային փոխադրող, ազգային ավիաընկերություններ լինեն, որովհետև նրանք մրցում են աշխարհի հզոր կազմակերպությունների հետ․ Խաչատուր Սուքիասյան

Քանի որ վերջին պահին պարոն Խաչատրյանը խոսեց «Ryanair»  մասին, ես մի փոքր այս մասով խոսեմ։ ԱԺ-ում իր ելույթի ընթացքում այս մասին ասաց  ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով  «Հայաստան » խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին․

«Դուք, երբ ուզում եմ ՀՀ-ում արդյունաբերությունը զարգանա, Դուք 2 ձևով եք մտածում, մեկ ձևով չեք մտածում՝ արդյունաբերական քաղաքականության ամբողջականությամբ չեք մտածում։ Ուրեմն լսեք, ընդհանրապես, ավիաընկերությունների մեջ շատ մեծ մրցակցություն կա, ինչու՞։ Դուք պետք է ամեն ինչ անեք ազգային փոխադրող, ազգային ավիաընկերություններ լինեն, որովհետև նրանք մրցում են աշխարհի  հզոր կազմակերպությունների հետ։ Եթե Դուք շատ եք ուզում, որ այլ կազմակերպությունները գան և հայկական  ազգային փոխադրողներին ճնշեն, դա հակառակ տրամաբանությունն է ինչ-որ ուզում եք,որ արդյունաբերություն ստեղծվի, արդյունաբերական քաղաքականություն լինի, որովհետև այս ոլորտն էլ է արդյունաբերություն, դա էլ  արտադրություն»։ 

Սուքիասյանն անդրադարձավ նաև  ՀՀ-ում արդյունաբերության զարգացմանը․ « Ի՞նչ պետք է անենք մենք․ արդյունաբերության քաղաքականությունը պատկերացնելով՝ պետք է նայենք համաշխարհային հարթակներում ինչ է կատարվում, ով ինչով է  առավել, ով ինչ է արտադրում, որտեղից կարող են որոշ բաղադրիչներ բերել և հայկական  իրականության մեջ ինչ ժամկետ է պետք, որ այս կամ այն  արտադրանքը լինի մրցունակ»։

Պատգամավորը մի օրինակ ներկայացրեց․ «Ես վերջերս իմացա, որ բավականին լուրջ խնդիրներ կան վերելակների մասով։ Լավ գիտենք, որ Սպիտակում վերելակների գործարան է եղել, և ես առաջարկեցի, որ տեղեկանքներ տան, թե որտեղ, ինչ մակարդակի աշխատանք է արվում, ովքեր են ավելի որակով արտադրում, էլեկտրոնիկան որտեղից են բերում, մետաղական մասերը որտեղից են բերում, մետաղական մասի որ արտադրողներ են որոշակի խոտան ունենում և հայկական իրականության մեջ ինչ աստիճանի կարող ենք փոխարինող դառնալ  վերելակ ներմուծողներին։ Ինչու՞, որովհետև  վերջին տարիներին լոգիստիկան՝ տրանսպորտային ծախսերը նույնպես մեծացել են, իսկ վերելակները  ծանր ապրանքներ են, ծավալուն ապրանք են, դրա համար հարյուր հազարավոր, միլիոնավոր դոլարներ են վճարում միայն ՀՀ տեղափոխելու համար։ Վերելակների գործարան կարելի է հեշտությամբ ունենալ ՀՀ-ում և 6-7 ամսվա ընթացքում արդեն  որակով արտադրանք տալ։ Արդյունաբերությունը ստեղծվում է ֆինանսներով, ստեղծվում է ուղեղներով , ստեղծվում է խելացի մարդկանցով, ձգտող,  հետևողական մարդկանցով , որոնք 24 ժամ պետք է հետևեն,որ մրցունակ արտադրանք տան»։

  • Կիսվել: