շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որտե՞ղ ներդրում կանեիք՝ որպես պետություն. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին

Եթե ունենայիք 100 մլն դոլար, որտե՞ղ ներդրում կանեիք՝ որպես պետություն. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին

Եթե ունենայիք 100 մլն դոլարին համարժեք դրամ, ո՞ր ոլորտներում ներդրում կկատարեիք՝ որպես պետություն,  և արդյոք չեք ընդունո՞ւմ, որ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը նոր ինտերնետ դարում  բավականին հնացած է, մենք չե՞նք կարողանում ՀՀ-ում ինժեներական ծավալը ներգրավել  համախառը ներքին արդյունքին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում 2025 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով ֆինանսների նախարարին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Մյուս հարցս վերաբերում է թոշակառուներին, արդյոք ունե՞ք տվյալ, թե թոշակառուների ո՞ր մասը, բացի իր թոշակից, ունի նաև աշխատանք: Մենք ի՞նչ պետք է անենք, որ թոշակառուներին ուղղենք այդ հարթակ, որպեսզի երիասարդությունն այլ տեղ գեներացնի համախառը ներքին արդյունքը»:

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Հովհաննիսյանը նշեց. «Բյուջեի՝ մեր առաջարկած տարբերակով առաջին հարցին արդեն պատասխանել ենք: Մենք ներդնում ենք երկու հիմնական ոլորտներում՝ անվտանգություն և դպրոցաշինություն՝ կրթության համակարգ:

Բնականաբար չենք մոռանում այն բոլոր հարցերը, որոնք պետք է արվեն: Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտի կողմից ՀՀ-ում արժեք ստեղծելուն, ապա դա վիճակագրական ծառայության արդյունքն է, ու այստեղ ունենք բարեփոխումների օրակարգ: Թոշակառուների հետ կապված այս պահին տեղեկատվություն չունեմ ձեռքիս տակ, բայց կարող ենք ճշտել և հաղորդել Ձեզ»:

Արձագանքելով՝ Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Ես նկատի ունեմ՝ եթե ևս 100 մլն դոլար ունենայիք, այդ դեպքում ի՞նչ կանեիք: Ունե՞ք արդյոք հաշվարկ, եթե չունեք՝ խնդրում ենք հաշվարկել, հնարավո՞ր է՝ 100 մլն լինի, որ իմանանք, որտեղ պետք է գեներացվի»:

Արձագանքին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Եթե ևս 100 միլիոնի մասին է խոսքը, ապա, կարծում եմ, կառավարության ծրագրում ինչ նախանշված է, դա պետք է անենք: Ինձ համար կարևոր կլիներ այն տրամադրել  արտահանող, արդյունաբերական  ճյուղին»:

  • Կիսվել: