կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանը չէր նստելու, նայելու, թե մենք ոնց ենք զարգանում. Խաչատուր Սուքիասյան

Վրաստանը չէր նստելու, նայելու, թե մենք ոնց ենք զարգանում. Խաչատուր Սուքիասյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է ՏՏ ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնութանը։

Խորհրդարանական լսումների ժամանակ Սուքիասյանը հիշեցրել է, որ ռուս ռելոկանտները եկան Հայաստան։ Պատգամավորի խոսքով, կարևոր է, որ մասնագետը լինի Հայաստանում, միտք գեներացնի ու հարկ վճարի. «Այսօր միայն ու միայն պետք է աշխատենք բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ։ Երկու ճանապարհ ունենք՝ կամ մենք պատրաստենք այդ մասնագետին կամ մրցունակ հարթակ տանք, հնարավորություն տանք, որ նրանք տեղափոխվեն Հայաստան»,- ասել է նա։

Ըստ նրա, բոլոր երկրները հիմա մտածում են ինչպե՞ս անել, ինչպե՞ս հարթակ ստեղծել, որ որակավորված մասնագետները տեղափոխվեն իրենց մոտ. «Իհարկե, Վրաստանը չէր նստելու, նայելու, թե մենք ոնց ենք զարգանում։ Իրենք էլ իրենց հարթակը պետք է ստեղծեին։ Այնպես չէ, որ իրենք մեր դեմ ուղղված քայլ են արել, այլ ուզել են ավելի լավ պայման տալ, որ այդ մարդիկ գնան, Վրաստանում գործունեություն ծավալել»։

  • Կիսվել: