շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատգամավորները հանդիպել են զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ

Պատգամավորները հանդիպել են զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբով հանդիպեցինք ոլորտի մի շարք ներկայացուցիչների և էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ:

Հանդիպումը նախաձեռնվել էր պատգամավոր Հովհաննեսի Հովհաննիսյանի կողմից, ներկա էին աշխատանքային խմբի անդամներ Աննա Կոստանյանը, Սոֆյա Հովսեփյանը և Տաթեւիկ Գասպարյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

«Մոտ 4 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկել ենք կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներն ու Կառավարության տնտեսական և սոցիալական օժանդակության ծրագրերը, զբոսաշրջության օրենքին, հարկային միջավայրին, մասնագետների զբաղվածությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի հետկորոնավիրուսային մարքեթինգի և առաջխաղացման ռազմավարության և պետություն-մասնավոր համագործակցության ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը:

Խնդիրները դասակարգվելու են, և Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ տրվելու են լուծումներ»,- հայտնել է պատգամավորը:

  • Կիսվել: