Ռուսաստանը կասեցրել է հայկական «Մոդուս Գրանում» ընկերության արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», դիմել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հոկտեմբերի 15-ից կասեցնել «Մոդուս Գրանում» ընկերության արտադրանքի՝ ռուսական ստացողների համար անասնաբուժական հավաստագրումը։
Ծառայության հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումը կգործի մինչև ընկերությունում «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից ստուգում անցկացնելը։ Մինչև հոկտեմբերի 15-ը առաքված արտադրանքը կընդունվի սովորական կարգով։ Սահմանափակման պատճառը չի նշվում։
Ձկների, խոշոր եղջերավոր անասունների, թռչունների և ճագարների համար կեր արտադրող ընկերությունը նախկինում ևս հայտնվել է ռուսական վերահսկող մարմնի ուշադրության կենտրոնում։ Նմանատիպ որոշում ընդունվել էր նաև 2022 թվականի հոկտեմբերին, երբ ձկների կերի նմուշներում հայտնաբերվել էր ԳՁՕ-ի թույլատրելի պարունակության գերազանցում և չգրանցված ԳՁՕ գծեր։



