ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Օրակարգում է Հայաստանի և Վրաստանի տարածքով ռուսական էլեկտրացանցերի միացումը․ Իրանի էներգետիկայի նախարար

Օրակարգում է Հայաստանի և Վրաստանի տարածքով ռուսական էլեկտրացանցերի միացումը․ Իրանի էներգետիկայի նախարար

Իրանն ու Ռուսաստանը էլեկտրաէներգիա կփոխանակեն Ադրբեջանի տարածքով, հուլիսի 16-ին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը, հաղորդում է Mehr գործակալությունը։

«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք գնացինք երկու երթուղիներով՝ Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստան-Վրաստան. վերջնական հաստատման և իրականացման փուլում ենք»,- ասել է Մեհրաբյանը։

Իրանցի նախարարը նշել է, որ իր երկիրը ձգտում է համաձայնության գալ առանց վճարման էլեկտրաէներգիայի փոխանակման մասին։

Պաշտոնյան հայտնել է, որ մոտ ապագայում կսկսի գործել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման երթուղին։ Նրա խոսքով, օրակարգում է նաև Հայաստանի և Վրաստանի տարածքով ռուսական էլեկտրացանցերի միացումը։

  • Կիսվել: