երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ողջաբերդ գյուղի սողանքային գոտու 15 ընտանիքներին բնակապահովման խնդրի լուծման համար տրամադրվում է ԲԳՎ

Ողջաբերդ գյուղի սողանքային գոտու 15 ընտանիքներին բնակապահովման խնդրի լուծման համար տրամադրվում է ԲԳՎ

Համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան գնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման աշխատանքների կազմակերպումն իրականացնելու նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են Կոտայքի մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետներ:

Աշխատանքները համակարգված կազմակերպելու և գործողությունների հաջորդականությունը որոշելու նպատակով հանձնաժողովի անդամների մասնակցությամբ և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ կազմակերպվել է քննարկում:

Մարզպետը հանձնարարել է այս հարցում ցուցաբերել առավելագույն զգոնություն և խստապահանջություն, որպեսզի վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառված անձանց ուղղված ծանուցումները, այդ անձանց կողմից ընդունված որոշումների գրանցումը, փաստաթղթերի ուսումնասիրությունը, ցուցակների կազմումը և մնացած այլ գործառույթների իրականացման գործընթացն ընթանա առանց խոչընդոտների և խնդիրների:

  • Կիսվել: