չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Օբյեկտիվ դժգոհություններ կան կուտակված հերթերի մասին․ նախարարը՝ ԽՍՀՄ խնայբանկի ավանդների փոխհատուցման գործընթացի մասին

Օբյեկտիվ դժգոհություններ կան կուտակված հերթերի մասին․ նախարարը՝ ԽՍՀՄ խնայբանկի ավանդների փոխհատուցման գործընթացի մասին

«ԽՍՀՄ Խնայբանկի իրավահաջորդը Հայաստանում «ՎՏԲ Հայաստան» բանկն է»,- այս մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտենց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը նշեց, որ շահառուները պետք է մոտենան բանկ, տվյալների նույնականացումից հետո տեղեկությունը փոխանցվում է Միասնական սոցիալական ծառայությանը: Կառավարության՝ 2014 թվականի որոշմամբ՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ավանդների փոխհատուցումից օգտվում են արտահերթ կարգով:

Մկրտչյանի խոսքով, սահմանամերձ 39 բնակավայր, հիմնականում Սյունիքի մարզից, դարձել են սահմանամերձ: Սրանով պայմանավորված` 2021 թվականին եղել է դիմումների աննախադեպ աճ, և եղել են մեծ հերթեր:

Ըստ նախարարի՝ այս առումով դժգոհություններն օբյեկտիվ են․ «Որոշակի օբյեկտիվ դժգոհություններ կան կուտակված հերթերի մասին: Ցանկանում եմ հայտարարել ևս մեկ անգամ, որ ճշտումները և արխիվային փաստաթղթերը մեզ մոտ չեն և մենք չենք շահառու հանդիսանալու մասին տեղեկատվությունը հաստատում: Տեղեկատվությունը թվայնացված չէ, որոշակի ժամանակ է պահանջվում, մինչև կարողանում են նույնականացնել քաղաքացուն: Բայց պետք է արձանագրենք այն փաստը, որ, ըստ էության, Կառավարությունն իր վրա վերցրած պարտականությունն իրականացնում է: Նաև մեր երկրի ֆինանսատնտեսական հնարավորությունները գնահատելով` քննարկման առարկա ենք դարձնելու նաև 1939 թվականից բարձր թվերի ծնված քաղաքացիների ավանդների վերադարձի հարցը»,- ասաց Մկրտչյանը:

  • Կիսվել: