ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ԱԱՀ համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ԱԱՀ համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
 

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով` 1. Ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խմբի քննարկումներին աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով կարող են մասնակցել նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ անձինք»,- ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: