ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՏՄ-ում ստեղծվում են ԱԱՀ գանձման հավասար պայմաններ

ԵԱՏՄ-ում ստեղծվում են ԱԱՀ գանձման հավասար պայմաններ

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններին, որոնցով նախատեսվում է Ռուսատանի Դաշնության ազատ տնտեսական գոտիներ միության անդամ երկրներից և երրորդ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գանձման հավասար պայմանների ստեղծում: Այդ մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքից:

Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՏԳ-ի ռեզիդենտին տրվելու է ԱԱՀ վճարման հետաձգում 180 օր ժամկետով՝ ընդհանուր կանոնակարգված ԱԱՀ հարկման փոխարեն: Նշվել է նաև, որ եթե ԱՏԳ ներկրված ապրանքը վաճառվի 180 օրացուցային օրվա ընթացքում, ապա ԱԱՀ-ն ընդհանրապես չի վճարվելու:

ԵԱՏՄ պայմանագրում նման փոփոխությունների կիրառման նպատակը ՌԴ-ի ԱՏԳ-ների և միության անդամ այլ երկրների միջև իրականացվող առևտրի խթանումն է: ԱՏԳ-ի ռեզիդենտները հնարարվորություն կունենան ներկրել այնպիսի ապրանքներ, որոնք ավելի ցածր արժեք կունենան:

Միության երկրների արտահանողները ՌԴ-ի ԱՏԳ ապրանք արտահանելիս հնարավորություն ունեն կիրառել զրոյական դրույք և արագացնել նախկինում վճարված ԱԱՀ-ի վերադարձը

  • Կիսվել: