շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանը՝ անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվճարի մեխանիզմի կիրառման մասին

Նարեկ Մկրտչյանը՝ անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվճարի մեխանիզմի կիրառման մասին

Կառավարությունը նախատեսում է 2023 թվականից կենսաթոշակը բարձրացնել մինչև 6 հազար դրամով: Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Գերատեսչության ղեկավարը նշել է՝ 2023 թվականի բյուջեով նախատեսում են նաև նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում:

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև հուլիսի 1-ից անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների համար ներդրված հետվճարի մեխանիզմի կիրառմանը:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Փոքրիկ մոնիտորինգ ենք իրականացրել: Եթե նախկինում, օրինակ, այն թոշակառուները, որոնք, օրինակ, իրենց կենսաթոշակները ստանում էին քարտերի միջոցով, մի քանի ժամ հետո հանում էին, արդեն օրական միջինում 5 հազար դրամի անկանխիկ գործարքներ են իրականացվում:

Գիտեք, որ մենք ունենք ավելի քան 390 հազար քաղաքացի թոշակառու, որոնք իրենց թոշակները ստանում են բանկային քարտերի միջոցով: Այստեղ հարցը, դժվարությունները և մարտահրավերը այն է, որ ոչ բոլոր բանկերն են միացել Կառավարության այս ծրագրին, որովհետև սա սոցիալական պատասխանատվության գործընկերության ծրագիր է, և հինգ տոկոսը բանկերը պետք է տան, հինգ տոկոսը՝ Կառավարությունը: Եվ քաղաքացիներն ունեն հնարավորություն՝ իրենց կենսաթոշակը տեղափոխել այն բանկ, որը միացել է:

Այս ընթացքում էլ կան դիմումներ Միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ, որպեսզի նրանք ստանան այն բանկերով, որոնք միացել են:

  • Կիսվել: