շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Moody's-ի՝ Հայաստանին տրված գնահատականը կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար. Տիգրան Խաչատրյան

Moody's-ի՝ Հայաստանին տրված գնահատականը կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար. Տիգրան Խաչատրյան

Օգոստոսի 31-ին Moody's միջազգային հեղինակավոր վարկանիշավորման կազմակերպությունը հրապարակեց հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը թողեց նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով Ba3, իսկ հեռանկարը՝ կայուն: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ, անդրադառնալով կատարվածին, շեշտեց՝ Moody's-ի կողմից նախորդ գնահատումն իրականացվել էր 2019 թվականին:

«Դրանից հետո կորոնավիրուսի համավարակի տարածման և պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանի տնտեսության համար ի հայտ են եկել էական տնտեսական ռիսկեր: Moody's-ի այս գնահատմամբ՝ արձանագրվում են նման ռիսկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացումը, և ընդգծվում է, որ Հայաստանի Կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է այդ տեսանկյունից: Նշվածը շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը և Կառավարության տնտեսական քաղաքականությունների բարենպաստությունը ներդրումների համար»,-ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: