կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեր արտահանման 40%-ն է Ռուսաստան գնում, խնդիր չկա, Լարսում էլ հերթեր չկան. Վահան Քերոբյան

Մեր արտահանման 40%-ն է Ռուսաստան գնում, խնդիր չկա, Լարսում էլ հերթեր չկան. Վահան Քերոբյան

Հայաստանի արտահանման ընդամենը մոտ 40 տոկոսն է Ռուսաստան գնում, տնտեսվարողները աշխատում են, ամեն ինչ նորմալ ա, որևէ խնդիր չկա, Լարսի անցակետում էլ հերթ չկա: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններում հնարավոր խնդիրների վերաբերյալ հարցին։

«Ուզում եմ հիշեցնել, որ անցած տարվա հունիսից հետո իմ եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի պայմնավորվածություններից հետո Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, հեշտացվել են պրոցեսները»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մարդիկ դժգոհում են Լարսի անցակետում ստեղծված իրավիճակից, նախարարն արձագանքեց. «Ընդամենը 2 օր են հարցեր եղել, այդ խնդիրը արդեն չկա»:

Նա հավաստիացրեց, որ վառելիքի հետ կապված խնդիր չկա. «Որոշ խնդիր կար բենզինի հետ կապված, բայց մեր առաջին դիմումը մասնակիորեն բավարարվել է, աշխատում ենք գործընկերների հետ»:

Ինչ վերաբերում է բենզինի գներին, Քերոբյանն ասաց, որ այդ առումով ոչինչ չի կարող ասել, քանի որ գները շուկայից են կախված:

  • Կիսվել: