հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեկ մլրդ 300 մլն դրամ Թալինի ԲԿ-ի վերակառուցման համար. Արագածոտնի մարզպետն այցելել է շինհրապարակ

Մեկ մլրդ 300 մլն դրամ Թալինի ԲԿ-ի վերակառուցման համար. Արագածոտնի մարզպետն այցելել է շինհրապարակ

Արագածոտնի մարզպետարանից հաղորդում են՝ մարզի առողջապահական ոլորտում ևս պետական միջոցներով ծավալուն ներդրումներ են կատարվում։ Մարզի տարբեր համայնքների բժշկական կենտրոններում այս օրերին ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։
 
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանի և Ռազմիկ Թադևոսյանի հետ, երեկ եղել է Թալինում և հետևել տեղի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքներին։
 
Մարզպետը շրջել է բժշկական հաստատության մասնաշենքերով, զրուցել շինարարների հետ, հորդորել հետևողական լինել աշխատանքի որակի հարցում։ Սերգեյ Մովսիսյանը առանձին հանդիպում է ունեցել ԲԿ-ի ղեկավար Ազատ Ղուկասյանի և բուժանձնակազմի հետ, լսել նրանց հարցերն ու պատասխանել դրանց։
 
 
Հավելենք, որ Թալին ԲԿ-ի վերակառուցման համար պետությունը հատկացրել է 1 մլրդ 300 մլն դրամ, աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023 թ․ նոյեմբերին։

  • Կիսվել: