երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Կոմիտասի շուկայի առևտրականները ևս երեք ամիս կարող են ազատ շարունակել իրենց գործունեությունը․ Արամ Ազատյան

Կոմիտասի շուկայի առևտրականները ևս երեք ամիս կարող են ազատ շարունակել իրենց գործունեությունը․ Արամ Ազատյան

Հանդիպել ենք Կոմիտասի շուկայի առևտրականների հետ և տեղեկացրել նրանց, որ ևս երեք ամիս վերջիններս կարող են ազատ շարունակել իրենց գործունեությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։

«Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյան գլխավորությամբ այսօր հանդիպել ենք Կոմիտասի շուկայի առևտրականների հետ և տեղեկացրել նրանց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ` մեր կողմից տարված բանակցությունների արդյունքում, ևս երեք ամիս վերջիններս կարող են ազատ շարունակել իրենց գործունեությունը: Այս ընթացքում կիրականացվեն շուկայի այլատրանքային տարածք գտնելու աշխատանաքներ:

Այցելել ենք նաև Կոմիտաս 49/9 հասցեում զբոսայգու և ժամանցի կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:

Քանաքեռ ՀԷԿ բանավանի տարածքում կառուցվում է շների զբոսանքի համար նախատեսված առանձնացված վայր, որի աշխատանքները մոտենում են ավարտին:

Այցելել ենք նաև տեղի մանկապարտեզ, որը վթարային է, ապամոնտաժվելու է ու կառուցվելու նոր շենք:

Քանաքեռ ՀԷԿ բանավանում նոր հիմնանորոգված բակային տարածքում հանդիպել ենք տեղի բնակիչներին և լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները:

Արմեն Փամբուխչյանին ներկայացրել ենք նաև Մամիկոնյանց փողոցի վերջնամասում նոր ճանապարհին հարակից հատվածում ճեմուղու կառուցման վերաբերյալ ծրագիրը, որը հետիոտնային ճանապարհով Մամիկոնյանց փողոցը կմիացնի Կոմիտասի պողոտային:

Քոչար 27, 27ա հասցեում հիմնանորոգվում է բակային տարածքը, կառուցվում է մարզադաշտ:

Կոմիտաս 22 հասցեում ապամոնտաժվել են ավտոտնակները, տարածքը բացազատվել է, հիմնանորոգվում է, առաջիկայում կունենանք գեղեցիկ ու կանաչապատ բակային տարածք և մարզադաշտ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ միասին այցելել ենք վերակառուցվող Մերգելյան զգոսայգի, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Քայլել ենք Հակոբյան փողոցով, այցելել Բարեկամության գետնանցում»,-նշել է նա:

  • Կիսվել: