կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կգործարկվի սկսնակ բիզնեսի արտոնյալ վարկավորման համակարգը. Քերոբյան

Կգործարկվի սկսնակ բիզնեսի արտոնյալ վարկավորման համակարգը. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է սկսնակ գործարարների համար արտոնյալ վարկերի տրամադրման ծրագիր գործարկել։ ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ծրագիրը դեռ հաստատված չէ կառավարությունում, բայց նախարարը հույս ունի, որ այն մոտ ապագայում կհաստատվի։
 
«Հաջորդ տարվա բյուջեից մենք կկարողանանք արտոնյալ վարկեր տրամադրել` արտոնյալ տոկոսներով ու գրավի նվազագույն պահանջներով», - ասաց Քերոբյանը։
 
Նա համոզված է, որ այսպիսով կստեղծվի միջավայր, որտեղ նորաստեղծ ընկերությունները կկարողանան ավելի հեշտությամբ օգտվել ֆինանսական միջոցներից: Դա կլուծի բիզնեսի համար ամենամեծ խնդիրը` ֆինասական ռեսուրսների հասանելիությունը։
 
Ընդհանուր առմամբ, փոքր և միջին բիզնեսի աջակցության բյուջեն կկազմի 20,43 մլրդ դրամ, որը 2023 թվականի համեմատ կրկնակի ավել է, իսկ երկու տարվա ընթացքում այն հնգապատկվել է։
Նախարարը համոզված է, որ այսպիսով արտադրողականության աճ կապահովվի, որի արդյունքում տնտեսության տարբեր ճյուղեր կդառնան ավեի մրցունակ միջազգային շուկայում։

  • Կիսվել: