երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քերոբյանի մոտ քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության իրականացման հարցերը

Քերոբյանի մոտ քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության իրականացման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։

Այնուհետև քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության իրականացմանը վերաբերող հարցեր։

Օրակարգային թեմաների թվում էր նաև չափման միջոցների ստուգաչափման սակագների, ստուգաչափման պարբերականության, ստուգաչափման գործնթացին վերաբերող հարցերի քննարկումը:

 

  • Կիսվել: