կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենք ուզում ենք ոչ թե «բիստրո», այլ լավ ռեստորան առաջարկենք, որ ՀՀ-ն դառնա շատ մատչելի երկիր զբոսաշրջության առումով. Քերոբյան

Մենք ուզում ենք ոչ թե «բիստրո», այլ լավ ռեստորան առաջարկենք, որ ՀՀ-ն դառնա շատ մատչելի երկիր զբոսաշրջության առումով. Քերոբյան

Մենք ուզում ենք այնպիսի ռեֆորմի ենթարկել զբոսաշրջության ոլորտը, որպեսզի երկարաժամկետ զարգացման տեսանկյունից միջավայրը համապատասխանի մեր ռազմավարական նպատակներին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք ուզում ենք, որ Հայաստանը որպես զբոսաշրջային եռկիր մատուցի բարձր որակի ծառայություններ եւ դրա համար համապատասխան գումար վերցնի զբոսաշրջիկներից: Այսինքն մենք չենք ուզում, որ մեր երկիրը դառնա շատ մատչելի երկիր զբոսաշրջության տեսանկյունից, այսինքն մենք շատ էժան ծառայություններ մատուցենք: Ավելի շատ մենք ուզում ենք ոչ թե «բիստրո», այլ լավ ռեստորան առաջարկենք, որտեղ մարդիկ կգան, կվճարեն համապատասխան գումար, եւ կստանան դրան համապատասխան ծառայություններ:

Այդ ծառայությունները բաղկացած են երկու կարեւոր ուղղություններից՝ ենթակառուցվածքներ, այսինքն ճանապարհները լավը լինեն, զբոսաշրջային վայրերը պատշաճ կահավորված լինեն եւ դրան ուղղված կառավարությունը 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիր է իրականացնում: Երկրորդը ծառայություններ են, որի մասով մենք զգալիորեն հենվելու ենք այսօր ներկայացված օրենքի վրա»,-ասաց նա:

  • Կիսվել: