երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Կասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ՍՊ ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, ք․ Վեդի): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ:

Այսպես՝
- սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազե? ?ծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
- սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել այդ հումքի և բաղադրիչների փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանություն ապահովող պայմաններում․ հումքի պահեստը բացակայել է,
- արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դաս? ?վորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
- չի ապահովվել կենդանիների, կրծողների և միջատների՝ արտադրական շ ինություն ներթափանցումից, կեղտի կուտակումներից, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,
- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից,
- առաստաղները չեն ապահովել, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
- բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել հեշտու թյամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- սննդամթերքի անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանել է ժամկետ:

 

  • Կիսվել: