երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կասեցվել է հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը

Կասեցվել է հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատեր Սուսաննա Գիշյանին պատկանող հյութերի և կոմպոտների արտադրությունում (Տավուշի մարզ, քաղաք Այրում) պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

 

Մասնավորապես՝

 

-  արտադրական շինությունում չեն ապահովվել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հոսքերը խաչաձևվող տեխնոլոգիական գործառնությունները,

 

-  հումքը, կիսապատրաստվածքը և պատրաստի արտադրանքը, որոնցում   հնարավոր է ախտածին մանրէների բազմացում, չեն պահվել դրանց առաջացումը կամ բազմացումը բացառող ջերմաստիճանում և պայմաններում,

-  սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ արտադրամասում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ,

-  սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:

Հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

  • Կիսվել: