երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կասեցումներ` Երեւանում եւ մարզերում. ԱԱՏՄ-ն շարունակում է աշխատանքը

Կասեցումներ` Երեւանում եւ մարզերում. ԱԱՏՄ-ն շարունակում է աշխատանքը

Բջջային կապի օպերատորի գրասենյակ, ատամնաբուժարաններ և խանութներ. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկն է: Ավելի վաղ իրականացրած մշտադիտարկումների ժամանակ ԱԱՏՄ տեսուչները նշված ընկերություններում արձանագրել էին պարետի կողմից սահմանված նորմերի մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները թերի էին լրացվել, նաև բացակայել էին ոտնակով փակվող աղբամանները:

ԱԱՏՄ աշխատակիցները հանրապետությունում նաև շարունակել են ուժեղացված ստուգայցերը: Մայրաքաղաքում, Աշտարակ, Արմավիր, Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում դիտարկվել են հյուրանոցներ, ատամնաբուժարաններ, դեղատներ, գեղեցկության սրահներ եւ այլն։

Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարետատուն։

 
 
 

  • Կիսվել: