ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կադաստրի կոմիտեի ղեկավարն աշխատանքային այցով Մադրիդում է

Կադաստրի կոմիտեի ղեկավարն աշխատանքային այցով Մադրիդում է

Իսպանիայի Թագավորության Կադաստրի գլխավոր տնօրենության հրավերով 2022 թվականի հուլիսի 12-14-ը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդում:

Այցի շրջանակում Կոմիտեի ղեկավարը հանդիպել է Իսպանիայի կադաստրի գլխավոր տնօրենի հետ, շարունակվում են հանդիպումները համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների հետ:

Երկու երկրների լիազոր մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով սկիզբ կդրվի երկու գերատեսչությունների գործընկերային համագործակցությանը:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է համագործակցություն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կադաստրային գրանցման, կադաստրային գնահատման և թվայնացման, սեփականության իրավունքի պաշտպանության, դատական ներկայացուցչության ոլորտներում լավագույն փորձի և հմտությունների փոխանակում, սեմինարների և համատեղ աշխատաժողովների կազմակերպում ՀՀ-ում և Իսպանիայի Թագավորությունում, փորձի փոխանակում, մասնագետների ուսուցման և վերապատրաստման կազմակերպում:

 

  • Կիսվել: