հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանից արտահանումը Հայաստան աճել է 21 տոկոսով

Իրանից արտահանումը Հայաստան աճել է 21 տոկոսով

Տարվա առաջին եռամսյակում Իրանից արտահանումը Հայաստան նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 21%-ով։

Այս մասին հայտնում է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության (ԻՌԻԿԱ) ներկայացուցիչ Ռուհոլլահ Լաթիֆիին։

Ռուհոլլա Լաթիֆին ասել է, որ Իրանը երեք ամսում Հայաստան է արտահանել 74 մլն դոլարի ապրանք։ Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Իրանը Հայաստանի երեք առաջատար առեւտրատնտեսական գործընկերներից մեկն է։

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 245,7 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 33,7 տոկոսով։

Միաժամանակ հայկական ապրանքների արտահանումը իրանական շուկա կազմել է 45,7 մլն դոլար (աճը՝ 54,7%), իսկ իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան աճել է 29,7%-ով՝ կազմելով 200,03 մլն դոլար։

  • Կիսվել: