կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրանի և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար

Իրանի և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար

 Իրանը և Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
 
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով` ներկա հայ–իրանական սահմանի կամուրջը բավական չէ այդ մեծ ծավալի արտաշրջանառության համար։
 
«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կամրջի կառուցման հետ կապված աշխատանքային խումբ ձևավորենք և քննարկումները կսկսենք այդ կամրջի շինարարության համար»,–ասաց նա։
 
Բազրփաշն ընդգծեց, որ դա կարող է իր նպաստը բերել հայ–իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Խոսքը նաև ենթակառուցվածքի ոլորտում այլ ծրագրերի իրականացմանն է վերաբերում։
 
Միևնույն ժամանակ նա հավելեց, որ իրանական կողմի ընկերությունները պատրաստակամ են աջակցել հայկական կողմին տարբեր ծրագրերում։
«Ցանկացած հայկական ընկերություն, որ պատրաստ կլինի Իրանում բնակարանաշինության և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված լինել, մենք մեծ սիրով պատրաստ ենք աջակցել նրանց»,–հավելեց նա։
 

  • Կիսվել: