ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչ ազդեցություն կունենան ՌԴ դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա

Ինչ ազդեցություն կունենան ՌԴ դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ու ռուբլու արժեզրկման հարցերին։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Մենք այդ բոլոր գործոններն ուսումնասիրում ենք և նաև ուղիղ կապի մեջ ենք թե արտահանողների հետ, թե մյուս բիզնեսների հետ, ում վրա դա կարող է անդրադառնալ։ Նաև դիտարկում ենք այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել, որպեսզի մեղմենք հնարավոր հարվածները։

Տարբեր մեթոդներ կան, օրինակ, ռուբլու հեջավորման և այլ գործիքների միջոցով։ Հիմա չեմ ուզում մանրամասներ բացել, տարբերակներ ենք քննարկում, երեկ էլ արտահանողների հետ ունեցել ենք մեծ խորհրդակցություն։ Մենք շատ անհանգստացած ենք իրավիճակով ընդհանուր առմամբ, բայց հենց տնտեսական առումով փորձելու ենք այնպես անել, որպեսզի մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն»,- ասաց նա։

  • Կիսվել: