Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հայտարարել է, որ շատ հաջող զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ամերիկյան և համաշխարհային շուկա ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք մատակարարելու վերաբերյալ։
Թրամփը նաև գրել է, որ նոյեմբերի ընթացքում Ռուսաստանը կուղարկի ևս 500 հազար տոննա դիզելային վառելիք, իսկ ավելի ուշ՝ ևս 1 միլիոն տոննա։




