ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«իԳործ» ծրագրի ֆրանսախոս մասնակիցները հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լուիոյի հետ

«իԳործ» ծրագրի ֆրանսախոս մասնակիցները հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լուիոյի հետ

ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ»-ի ծրագրի ֆրանսախոս մասնակիցները հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լուիոյի հետ:

Հանդիպման ընթացքում խոսվել է Ֆրանսիայի դեսպանատան և ծրագրի ֆրանսահայ, բելգիահայ և լիբանանահայ մասնակիցների հնարավոր համագործակցության մասին։ Կարևորվել է այն հանգամանքը, որ ֆրանսախոս սփյուռքն առավել հաճախ այցելի Հայաստան:

«իԳործ»-ականները նաև հարցեր են ուղղել դեսպանին և նրա թիմին սփյուռքահայերի հնարավորությունների վերաբերյալ:

  • Կիսվել: