ՀՀ-ում սոցիալական կամ տնտեսական փլուզման կանխատեսումները չեն արդարանա. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կորոնավիրուսը հանգեցրել է սոցիալ-տնտեսական դժվարությունների, բայց Հայաստանում սոցիալական կամ տնտեսական փլուզման կանխատեսումները չարդարացան եւ չեն արդարանա: Այս մասին նա ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀ խմբակցության պատգամավոր պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:
Փաշինյանն ասաց, որ հստակ վիճակագրություն կա. ՛՛Որեւէ կասկած չկա, որ կորոնավիրուսը սոցիալ-տնտեսական դժվարություններ է բերել, բայց կանխատեսումները, որ Հայաստանում սոցիալական կամ տնտեսական փլուզում է տեղի ունենալու, չեն իրականացել, եւ դա ակնհայտ է: Իրավիճակը կառավարելի է՛՛:
Ըստ նրա՝ կապիտալ ծախսերի հետ կապված ավանդական խնդիր կա, բայց կառավարությունը ջանքեր է գործադրում աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ: Նա նշեց նաև, որ աշնանը կիրականացվեն նոր նախագծեր, որոնք կխթանեն շինարարությունն ու տնտեսության այլ ոլորտներ:
վարչապետի խոսքով՝ այս տարի շատերը գյուղատնտեսությամբ են զբացվել, ունենք մի շարք բուսական արտադրանքների արտահանման աճ, ինչպես նաև ավելացել է փոքր եղջերավոր անասունների արտահանումը, եւ աճել է աշխատատեղերի թիվը:


