երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Պակիստանում ուսումնական կենտրոնի փլուզման հետևանքով 14 երեխա է զոհվել

Պակիստանում ուսումնական կենտրոնի փլուզման հետևանքով 14 երեխա է զոհվել

Պակիստանի Լահոր քաղաքում ուսումնական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 14 երեխա, որոնցից ամենափոքր զոհը եղել է 5 տարեկան, իսկ ամենամեծը՝ 16 տարեկան։ Այս մասին տեղեկացնում է Ary News-ը։

Նշվում է, որ փլուզման պահին կենտրոնում եղել է մոտ 35 երեխա։ Փլատակներից արդեն դուրս են բերվել 20 երեխա և մեկ ուսուցիչ, 12 երեխա տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ երկրի Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ֆարուկ Ահմեդի՝ նրանք գտնվում են ծանր վիճակում։

Ոստիկանությունը ձերբակալել է ուսումնական կենտրոնի երկու եղբայր սեփականատերերին։ Ընդհանուր առմամբ, անփութության գործով ձերբակալվել է 5 մարդ, ևս մեկ համասեփականատիրոջ որոնումները շարունակվում են։

Ինչպես հաղորդվում է՝ նախնական տվյալներով՝ փլուզման պատճառը կարող էր լինել շենքի տանիքում իրականացվող շինարարական աշխատանքները․ այնտեղ հող և այլ նյութեր էին ավելացվել, ինչի հետևանքով կառույցի վրա ծանրաբեռնվածությունը մեծացել էր։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: