հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայտնի է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթողը

Հայտնի է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթողը

Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթել է Արմեն Բեգոյանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ինքը Բեգոյանը՝ հավելելով, սակայն, որ դեռ նշանակումը տեղի չի ունեցել:

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթը կայացել է այսօր, մասնակիցների թիվը եղել է չորսը:

Նշենք, որ Արմեն Բեգոյանը զբաղեցնում է Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Վերջինս այս պաշտոնին նշանակվել է այս տարվա մարտին: Նշված ՀՈԱԿ-ը Բեգոյանը ղեկավարել էր նաեւ 2019-2020 թվականներին: Դրանից հետո նա զբաղեցրել էր Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը՝ մինչև 2020 թվականի ապրիլ ամիսը: 

  • Կիսվել: