շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոնդում գույքագրվել է շուրջ 900 գույքային միավոր. ճշտվում են տների սահմանները, որ սեփականության վկայականներ տրամադրեն

Կոնդում գույքագրվել է շուրջ 900 գույքային միավոր. ճշտվում են տների սահմանները, որ սեփականության վկայականներ տրամադրեն

Կոնդի վերակառուցման նախագծով կլուծվի բնակիչների սեփականության իրավունքին վերաբերող խնդիրը: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Այժմ աշխատանքներ են տարվում տների և հարակից տարածքների սահմանները ճշտելու ու սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով:

 

Այսօրվանից Երևանի կենտրոնի շուրջ 40 փողոցներում ու պողոտաներում կարգելվի 2.5 տոննա առավելագույն քաշը գերազանցող բեռնատարների մուտքը: Սահմանափակումը կտևի առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:

  • Կիսվել: