ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«ՀայՓոստը» մասնակցում է Համաշխարհային փոստային միության հայտարարած նամակագրական շարադրությունների մրցույթին

«ՀայՓոստը» մասնակցում է Համաշխարհային փոստային միության հայտարարած նամակագրական շարադրությունների մրցույթին

«ՀայՓոստից» հայտնում են, որ Համաշխարհային փոստային միությունը հայտարարում է նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթ:

«ՀայՓոստը» մասնակցում է Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) հայտարարած նամակագրական շարադրությունների միջազգային 51-րդ մրցույթին:

Մրցույթի նպատակն է նամակ գրելու արվեստի միջոցով բարելավել գրագիտությունը, ստեղծագործական հմտությունները և կատարելագործել լեզվական ունակությունները:

Մրցույթի թեման է՝ «Գրի՛ր նամակ որևէ ազդեցիկ անձի՝ բացատրելով, թե ինչու և ինչպես է պետք գործել կլիմայական ճգնաժամի պարագայում», որին կարող են մասնակցել 9-15 տարեկան դպրոցականները:

Նամակներն անհրաժեշտ է մինչև 2022 թվականի ապրիլի 21-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ փոստային ծառայության միջոցով՝ «ՀայՓոստ» ՓԲԸ, Երևան, 0002, Սարյան 22, ֆիլատելիայի բաժին:

Մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված նամակը «ՀայՓոստը» կներկայացնի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութից («Մրցույթի կանոնները») կամ զանգահարել «ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժին +374 91 205 243 հեռախոսահամարով, կոնտակտային անձ՝ Աննա Բարխուդարովա:

Մրցույթի հայաստանյան փուլը իրականացնում են «ՀայՓոստը», ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները:

«Հայփոստից» հիշեցնում են, որ Հայաստանի մասնակիցները երկու անգամ հայտնվել են Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) հայտարարած նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթի լավագույն տասնյակում:

  • Կիսվել: