շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«ՀայՓոստը» համագործակցում է «Օզոն» առևտրի հարթակի հետ

«ՀայՓոստը» համագործակցում է «Օզոն» առևտրի հարթակի հետ

«ՀայՓոստ» ընկերությունից տեղեկացնում են՝ ընկերությունը նոր համագործակցություն է սկսել ռուսական ամենախոշոր առևտրի հարթակներից մեկի՝ «Օզոնի» հետ։ Համագործակցությունը հնարավորություն կտա «Օզոնի» կայքից կամ հավելվածով գնումներ կատարելիս առաքման հասցե նշել «ՀայՓոստի» ցանկացած բաժանմունք։

«ՀայՓոստի» 750-ից ավելի փոստային բաժանմունքներն այժմ առկա են «Օզոնի» առաքման հասցեներում, ինչպես նաև քարտեզի վրա, նաև գործում են առաքանու ստացման կետեր։ «ՀայՓոստի» և «Օզոնի» նոր համագործակցության նպատակն է նպաստել էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Հանրապետության ողջ տարածքում, անգամ հեռավոր գյուղում ստանալ նմանատիպ ծառայություն։

«ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը նշում է. ««ՀայՓոստի» թիմի երկար և արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարողացանք պայմանագիր կնքել էլեկտրոնային առևտրի ամենախոշոր հարթակներից մեկի՝ «Օզոնի» հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ «ՀայՓոստի» բոլոր բաժանմունքներից մեր հաճախորդները բացառիկ հնարավորություն կունենան՝ ստանալու «Օզոնից» գնված պատվերները, այլ կերպ ասած «ՀայՓոստի» բաժանմունքները հանդես են գալիս որպես առաքանիների հանձնման կետեր»։

  • Կիսվել: