շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակ» թեմային

Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակ» թեմային

2022 թվականի հոկտեմբերի 11-ին շրջանառության մեջ է դրվում «Հայոց պատմություն. «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով երկկողմանի փոստային բացիկ: Այդ մասին հայտնում են «ՀայՓոստից»:

Փոստային բացիկի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղեկալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը,  «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, ՀՀ ԳԱԱ հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի պատմության բաժնի վարիչ Ալբերտ Խառատյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ պարոն Հովիկ Մուսայելյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է «Մշակ» շաբաթաթերթի առաջին թողարկման շապիկը:

Բացիկի ձախ հատվածում պատկերված են «150 ԱՄՅԱԿ» և «ՄՇԱԿ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:   

Բացիկի դարձերեսին պատկերված է 1922 թվականի Թիֆլիսը, ինչպես նաև՝ էջեր «Մշակ» շաբաթաթերթից և Վաղարշակ Էլիբեկյանի ««Մշակ»-ի խմբագրությունը Թիֆլիսում» կտավը:

Թողարկման օրը` 11 հոկտեմբերի 2022 թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` «Ասողիկ»

Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը՝ 1000 հ.

  • Կիսվել: