ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը

Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը

 Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը` «Հայկական ավիաուղիներ» ընկերությունն այսօր կատարել է իր առաջին չվերթը։ Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։

«Ընկերությունն իր «Airbus A321-200» օդանավով կատարեց մեկնարկային Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթը»,– ասված է հաղորդագրությունում:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 անգամ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:
 
Մարտի 13-ից կմեկնարկեն նաև Երևան-Սոչի-Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) երթուղով չվերթերը:
Հիշեցնենք` «Հայկական ավիաուղիներ» անվանումով ընկերություն էր գործում նաև 90-ականներին։ Հայաստանի առաջին ավիաընկերությունն էր, որը հիմնադրվեց 1991 թվականին և հետագայում սնանկ ճանաչվեց։
Նորաստեղծ «Հայկական ավիաուղիներ» ընկերության տարբերանշանը նույնն է, ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ինը։

  • Կիսվել: