կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանն ԱՄՆ-ից 11 մլն դոլարի փոխառություն և 350 հազար դոլարի դրամաշնորհ կստանա գյուղոլորտի համար

Հայաստանն ԱՄՆ-ից 11 մլն դոլարի փոխառություն և 350 հազար դոլարի դրամաշնորհ կստանա գյուղոլորտի համար

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված՝ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում փոփոխության ստորագրման առաջարկությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Համաձայնագրի շրջանակում փոխառության գումարը կազմում է 11 մլն ԱՄՆ դոլար, իսկ դրամաշնորհը` 0.35 մլն ԱՄՆ դոլար։ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի նպատակն է բարելավել ընտրված առավել աղքատ գյուղական տարածքների բնակչության սոցիալ տնտեսական վիճակը՝ նրանց համար ապահովելով կայուն զբաղվածության հնարավորություն և եկամուտների աճ:

Այն բաղկացած է 4 բաղադրիչներից` գյուղական ֆինանսավորում, գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածք, ֆերմերների իրազեկում և աջակցություն, արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում:

  • Կիսվել: