հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի տնտեսական աճը 2019-ին գերազանցել է բոլոր կանխատեսումները․ Ջանջուղազյան

Հայաստանի տնտեսական աճը 2019-ին գերազանցել է բոլոր կանխատեսումները․ Ջանջուղազյան

Միջազգային կազմակերպությունները Հայաստանի տնտեսական աճի ներուժը 4-4.5 տոկոս են գնահատել, սակայն ՀՀ կառավարությունը որոշել է 4.9 տոկոս շեմ սահմանել: Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանում 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Բայց, ինչպես նշեց նախարարը, տարվա արդյունքները ցույց տվեցին, որ աճն ավելի բարձր է եւ 7.6 տոկոս է կազմել:

Համեմատության համար Ջանջուղազյանը նաեւ հայտարարեց, որ ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում 2019-ին աճը համապատասխանաբար եղել է 1.4 եւ 1.6 տոկոս:

«2019 թվականին հարկային եկամուտները 200 միլիարդ դրամով գերազանցել են 2018 թվականի հարկային եկամուտները»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: