Սահմանվել են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշները
Սահմանվել են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշները։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։
Մասնավորապես, օրինապահ հարկ վճարողների համար վերանայվել է արձանագրված խախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների շեմը․ նախկին 4 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է առավելագույնը 10 միլիոն դրամ։
Բացի այդ, օրինապահ հարկ վճարողը չպետք է հարկային վնասներ ունենա դիտարկվող ժամանակահատվածի և դրան նախորդող երկու հարկային տարիների գործունեության արդյունքում, ինչպես նաև պետք է տիրապետի գործունեության համար անհրաժեշտ բոլոր լիցենզիաներին ու թույլտվություններին։



