շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ատոմ Ջանջուղազյանը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու

Ատոմ Ջանջուղազյանը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում քննարկվում է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ Հաշվեքննիչ հանձնաժողի նախագաի թեկնածության հարցը։

«Հանրային հարստության, ունեցվածքի կառավարման գործընթացի նկատմամբ պահանջարկը ծագել է այն ժամանակ, երբ հանրությունը հայտարարել է իր մտադրությունը՝ ինքնիշխան ու ժողովրդավարական հիմքով ունենալ պետություն, այդ թվում նաև Հայաստանը բացառություն չէ: Բարձրագույն  հաշվեքննիչ մարմինները ձևավորվել են հենց այս տրամաբանությամբ, եկել են բավարարելու այս պահանջարկը»,- ասաց Ջանջուղազյանը: 

Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատում ներքին հսկողության համակարգ պետք է գործի՝ հակակշիռների և զսպումների մեխանիզմ: 

«Այն դեպքում, երբ պետական ծառայողը, մասնավորապես Հաշվեքննիչ պալատի աշխատակիցը կունենա այնպիսի գիտակցություն, որ բացառիկ շահը հանրային պետական շահն է, կունենա բավարար կարողություն և ցանկություն՝ ծառայելու այդ շահին, վստահաբար կունենանք հաջողություն»,- ասաց Ջանջուղազյանը:

  • Կիսվել: