հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չենք կարծում, որ արտաքին պարտքի սպասարկման հետաձգումը լավագույն ճանապարհն է. նախարար

Չենք կարծում, որ արտաքին պարտքի սպասարկման հետաձգումը լավագույն ճանապարհն է. նախարար

Մենք չենք կարծում, որ արտաքին պարտքի սպասարկման հետաձգումը լավագույն ճանապարհն է, քանի որ կա վարկանիշի, պարտք ներգրավելու հարց: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: 

Նախարարը նշեց, որ բանակցել այդ ուղղությամբ նպատակահարմար չեն համարել և հիմա էլ չեն համարում: 

Ջանջուղազյանն ասաց, որ այս տարեվերջին պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը սպասվում է 50-60 տոկոսի միջակայքում:

  • Կիսվել: