հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
«Սովորական զինվոր». Խաչատրյանը բացառել է ադրբեջանական դիվերսիայի վարկածը

«Սովորական զինվոր». Խաչատրյանը բացառել է ադրբեջանական դիվերսիայի վարկածը

Անձամբ ես կարծում եմ, որ սա սահմանախախտման սովորական դեպք է։ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հոկտեմբերի 8-ին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Սովորական զինծառայող է, որը, ամենայն հավանականությամբ, զորամասում խնդիրներ է ունեցել ու դիմել փախուստի՝ հատելով Հայաստանի պետական սահմանը։ Այսքան բան։ Կարծում եմ՝ պետք չէ չափից շատ հանրային ուշադրություն կենտրոնացնել այս միջադեպի վրա։ Նման դեպքեր նախկինում էլ են եղել, պարզապես ավարտն է այլ եղել», — նշեց Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ նման դեպքերի բախվել են նաև Մեղրիում՝ հայ-իրանական սահմանին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները․ ընդ որում, սահմանախախտները դարձյալ ադրբեջանցիներ էին, բայց՝ Իրանից։

Խաչատրյանը նկատեց, որ վերջին տարիներին սահմանախախտումներ եղել են բոլոր կողմերից՝ Թուրքիայի, Վրաստանի, Իրանի և Ադրբեջանի։ Ընդ որում, քիչ չեն եղել դեպքերը, երբ սահմանը խախտել են հենց Հայաստանի քաղաքացիները։

Նա հավելեց, որ նմանատիպ պատահարներ, այդ թվում՝ հրազենի կիրառմամբ, տեղի են ունենում ամենուր․ անգամ ԵՄ անդամ երկրները չեն կարող զերծ մնալ խնդիրներից։

Իշխող ուժի պատգամավորն ընդգծեց, որ 1-2 տարի առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կանխել էր սահմանով չգրանցված զենքի և թմրանյութերի ապօրինի փոխադրման դեպքերը, ինչն անհամեմատ ավելի լուրջ ու վտանգավոր սպառնալիք է։

  • Կիսվել: