հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8 տուժած

Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8 տուժած

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07։52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ։
 
Փրկարար ծառայության հաղոդմամբ, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին 50-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:
 
Ըստ նախնական տվյալների՝ կա 8 տուժած։

  • Կիսվել: