շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կառավարության որոշմամբ Հայաստանում Trade in համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջավայր կձևավորվի

Կառավարության որոշմամբ Հայաստանում Trade in համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջավայր կձևավորվի

Կառավարության որոշմամբ Հայաստանում Trade in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայր կձևավորվի։ Մասնավորապես, հավանություն տրվեց Հարկային օրենսգրքում և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով ավտոմոբիլներ արտադրողների ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչների հետ համաձայնության են եկել․

«Նրանք արձանագրել են, որ մեր հարկային համակարգում եղած կարգավորումներն, ըստ էության, ոչ միայն չեն նպաստում, այլև խոչընդոտում են համակարգի իրացմանը: Ավելացված արժեքի հարկի բազայի հաշվարկման տեսակետից համարվում է, որ այսօրվա գործող կարգավորմամբ, երբ ֆիզանձը վաճառում է իր ավտոմեքենան ընդհանուր հարկման համակարգում գործող կազմակերպությանը, վերջինիս մոտ առաջանում է պարտավորություն ամբողջ արժեքի չափով»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ մյուս խոչընդոտն էլ այն է, որ նույն ֆիզանձի դեպքում ճանաչվում է եկամուտ, որի 10 տոկոս եկամտային հարկի պարտավորության կատարումը նույնպես դառնում է տվյալ կազմակերպության պարտավորությունը:

  • Կիսվել: