շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին. Տավուշի մարզպետ

Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին. Տավուշի մարզպետ

Ռազմավարական ուղղություն՝ ՈՌՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ – Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

՛՛Այս հարցը շատ ենք քննարկել հատկապես հուլիսյան մարտերից հետո։ Իմ խնդրանքով և հիմնավորումներով Հովնանյան հիմնադրամը, Կլոր սեղան հիմնադրամը, Պահապան հիմնադրամը, Լիլիա Շաքարյանը և Անյա Թերքոթը աջակցեցին Տավուշի ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներին, որի շնորհիվ մինչև տարեվերջ կկառուցենք 16 կմ երկարությամբ ջրագծեր, որը կոռոգի և կբարելավի ավելի քան 400 հա գյուղատնտեսական տարածք։ Ծրագրերը պետք է շարունակվեն մեծ թափով։ Ընդամենը նախատեսում ենք 76 ծրագրեր, որից 15-ը ջրամբարաշինություն։

Ոռոգման ազդեցությունը բազմապատիկ է գյուղատնտեսական հասույթի, տնտեսությունների եկամտաբերության, վերամշակման հնարավորությունների և տնտեսական ակտիվության վրա։ Այն նաև խոշոր բնապահպանական և ռազմավարական նշանակություն ունի՛՛-նշել է նա։

Մարզպետը նաև լուսանկար է կցել. ՛՛Նկարում Հախումի ջրամբարն է՛՛:

Հայկ Չոբանյան / Hayk Chobanyan-ի լուսանկարը:
 
 
 

  • Կիսվել: