«Հայաստանի Հանրապետություն». Աշխատաշուկայի փոփոխությունները թվայնացման համատեքստում
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․
«Թվայնացման գործընթացները փոփոխություններ են մտցնում աշխատաշուկայի զարգացման միտումներում։ Մի շարք մասնագիտություններ առաջիկայում միգուցե այլեւս պահանջված չլինեն, ինչն էլ իր հերթին կմեծացնի գործազրկության մակարդակը։ Պահանջարկ չունեցող մասնագիտությունները կստիպեն անցնելու վերամասնագիտացման դժվարին ուղին։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանի հետ։ Կենտրոնը վերջին երեք տարվա ընթացքում աշխատաշուկայի վերաբերյալ երեք լայնամասշտաբ ուսումնասիրություն է իրականացրել։
Ա. Հովհաննիսյանի կարծիքով, նախկին տնտեսական համակարգն այլեւս չկա, եւ հիմա յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ մեզ համար, կարեւոր է ճիշտ տեղ զբաղեցնել նոր ձեւավորվող աշխարհում. «Այդ ճանապարհին միտում կնկատվի տեղական արտադրության ընդլայնման: Ինչպես մեր տնտեսությունը պետք է փորձի իր տեղը գտնել նոր ձեւավորվող համաշխարհային տնտեսական համակարգում, այնպես էլ, այս ընթացքում գործազուրկների շարքը համալրած քաղաքացիները պետք է փորձեն զբաղվել այն աշխատանքով, որի պահանջարկն այժմ կա»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


