հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հաստատվել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը

Հաստատվել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ Կառավարությունը հաստատել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»:
 
Հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա 5 տարիներին արդյունաբերության զարգացման գերակա ոլորտները և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։
 
Գերակա ոլորտների զարգացման ռազմավարական ուղղությունների հանրագումարը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի՝
 
- արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարելավում,
- արդյունաբերության արտադրողականության բարձրացում.
- արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ և՛ ապրանքների, և՛ արտահանման ուղղությունների.
- տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացում։
 
Հայեցակարգով նախատեսված գերակա ոլորտներն են՝
 
- սննդի արդյունաբերություն.
- ոսկերչություն և ադամանդագործություն.
- ծանր արդյունաբերություն (մետալուրգիա, քիմիա).
- սարքաշինություն (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ).
- դեղագործական արդյունաբերություն։

  • Կիսվել: