երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քերոբյանը և Նասիմ Թալեբն անդրադարձել են գիտություն֊բիզնես համագործակցության հեռանկարներին

Քերոբյանը և Նասիմ Թալեբն անդրադարձել են գիտություն֊բիզնես համագործակցության հեռանկարներին

Դեկտեմբերի 2-ին Երևանում շարունակվել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովը։
 
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ համաժողովի ընթացքում կայացել է «դեմ առ դեմ» ձևաչափով քննարկում, որի ընթացքում նախարար Վահան Քերոբյանը և «Հակափխրունություն» գրքի հեղինակ, համաժողովի պատվավոր հյուր Նասիմ Նիկոլաս Թալեբն անդրադարձել են գիտություն֊բիզնես համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև տեղական ընկերությունները «հակափխրուն»՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու ունակ դարձնելու հնարավորություններին։
 
 
Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է պետական օժանդակության այն գործիքակազմը, որն ուղղված է ընկերությունների արտադրական հզորությունների ավելացմանն ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը։
 
 
Այս տարվա համաժողովին մասնակցել է նաև հայտնի գիտնական Սեզար Հիդալգոն, ով Ռիկարդո Հաուսմանի հետ գիտական շրջանառության մեջ է դրել «Տնտեսական բարդություն» (Economic complexity) հասկացությունը։ Սեզար Հիդալգոն համաժողովի ընթացքում ներկայացրել է տնտեսական բարդության տեսությունը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա։
 
Համաժողովի ընթացքում կայացել են պանելային քննարկումներ նորարար գործարարների, միջազգային շուկայում աշխատող խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։

  • Կիսվել: